հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Շառլ Միշելը ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում՝ հնարավորինս շուտ․ Կլաար

Շառլ Միշելը ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում՝ հնարավորինս շուտ․ Կլաար

ԵՄ-ն ստիպված չէ որեւէ կողմում լինել. մենք, եւ մասնավորապես նախագահ Միշելն առաջարկել է իր բարեկամական ծառայությունները. Մեզ համար առաջնային շահը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագիր ունենալն է։ Այս մասին «Արմենպրեսին» տված հարցազրույցում նշել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը վերջին պահին նախ Գրանադայի հանդիպումից հրաժարվեց, ապա՝ Բրյուսելում հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպումից:

«Իսկ  թե ի վերջո դա որտեղ է ստորագրվում, մեզ համար շատ ավելի քիչ կարեւոր է, քան այն փաստը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կա իրական հարաբերությունների կարգավորում: Սա մի կետ է։

Իսկ ինչ վերաբերում է նախագահ Ալիեւի՝ Գրանադա չգալու որոշմանը, մենք հիասթափված էինք, կարծում էինք, որ դա կարեւոր հնարավորություն եւ բավականին կարեւոր ֆորում է ուժեղ ուղերձներ ուղարկելու համար։

Նախագահ Միշելը դեռ պատրաստ է եւ ցանկանում է կազմակերպել առաջնորդների հանդիպում Բրյուսելում հնարավորինս շուտ: Ամսաթվերը, իհարկե, կարեւոր են: Բայց ամենակարեւորը իրականում առաջ շարժվելն է, եւ դա այն է, ինչի վրա մենք կենտրոնացած ենք՝ փորձել խրախուսել առաջընթացը հարաբերությունների իրական կարգավորման ուղղությամբ.,-ասել է նա:

  • Կիսվել: