երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շան հետ չի կարելի ընկերություն անել. Սասուն Միքայելյանը՝ թուրքերի հետ հնարավոր բարեկամության մասին

Շան հետ չի կարելի ընկերություն անել. Սասուն Միքայելյանը՝ թուրքերի հետ հնարավոր բարեկամության մասին

Մենք պետք է ազգովի համախմբված լինենք, կարողանանք այս վիճակից դուրս գալ, մենք չպետք է հուսահատվենք, և թողնենք պետությունը ինչ-որ քմահաճույքի, որ հետագայում ավելի մեծ խնդիրներ չունենանք: Այս մասին այսօր ապրիլի 3-ին,

Այսօր լրագրողների հետ զրույցում ԵԿՄ նախագահ, ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն անդրադարձավ իշխանության՝ Թուրքիայի հետ բարեկամանալու հնարավորության մասին խոսքերին:

Միքայելյանն այս առնչությամբ, մասնավորապես, ասաց. ՛՛Թուրքը մեր դարավոր թշնամին է, կարող են ինչ-որ տնտեսական կապեր ունենալ, բայց ո՞նց կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինի, դա անհնարին է և դա պատմականորեն է ապացուցվել, թե՛ երկրորդ հազարամյակի վերջին, թե՛ սկզբին՝ հիմա: Ո՞նց կարող է Թուրքիան մեզ բարեկամ լինել՛՛:

Նա նաեւ հավելեց. ՛՛Շան հետ չի կարելի ընկերություն անել՛՛:

 

  • Կիսվել: