շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Shame on you. ՀՅԴ-ական երիտասարդներն ամոթանք են տալիս Եվրոպային

Shame on you. ՀՅԴ-ական երիտասարդներն ամոթանք են տալիս Եվրոպային

ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի` Հայաստան այցին ընդառաջ ՀՅԴ երիտասարդներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել:

Նրանց ձեռքին պաստառներ կան՝ ՛՛shame on you՛՛ գրությամբ։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստան երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը՝ իրենց այստեղ են, որպեսզի իրենց հուզող հարցերն ուղղեն ԵՄ ներկայացուցչին։

Վարդանյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Մենք հարց ենք ուղղում՝ որտե՞ղ էր Եվրոպան ամբողջ պատերազմի ընթացքում, որտե՞ղ էր, երբ Հայաստանի նկատմամբ կիրառվում էր ֆոսֆորային զենք, որտե՞ղ էր, երբ Ադրբեջանը սպանում էր Արցախում քաղաքացիական անձանց, ինչո՞ւ են հիմա նրանք եկել, արդյոք փորձում են գնե՞լ Հայաստանը։

Մենք ասում ենք՝ Հայաստանը վաճառքի համար չէ։ Մենք ասում ենք՝ այն օրակարգը, որով նրանք այստեղ են, չեն կարողանալու անցկացնել։ Մենք պարզապես ուզում ենք հարցնել՝ արդյոք ՛՛չագուչը՛՛ ժողովրդավարության նոր զենքերի՞ց է, իրենք արդյոք հանդիպե՞լ են քաղբանտարկյալների հետ, Հայաստանն ամեն օր ունենում է նոր քաղբանտարկյալ՛՛:

  • Կիսվել: