երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սեյրան Օհանյանի, Գրիգորի Խաչատուրովի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Սեյրան Օհանյանի, Գրիգորի Խաչատուրովի և մյուսների գործով դատական նիստը կրկին հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանը կրկին հետաձգեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ–մայոր Գրիգորի Խաչատուրովի և մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով` այս փուլում պետք է դատավորին բացարկ ներկայացվեր, լրացուցիչ հիմքեր էին պետք բացահայտելու և գրավոր նշելու համար։
Ըստ նրա` վերջին 6 ամսվա նիստերի ընթացքում գրեթե յուրաքանչյուր անգամ խախտվել են դատավարության ընթացակարգերը, քանի որ մինչև հիմա քննարկվել է խափանման միջոցի փոփոխությունը այն մեղադրյալների նկատմամբ, ովքեր կալանքի տակ են։

  • Կիսվել: