կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողնման չափաքանակը կավելացվի. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողնման չափաքանակը կավելացվի. Կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որով առաջարկվում է ոռոգման նպատակով Սևանա լճից 2021 թվականի բացթողնման 170 մլն խմ չափաքանակը դարձնել մինչև 245 մլն խմ:

«Օրենքով ամրագրված է, որ լճից ջրի առավելագույն բացթողնման չափաքանակը 170 մլն խմ է: Բացթողումներն իրականացվում են կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակում: 2021 թ. օգոստոսի 1-ի դրությամբ հանրապետության համեմատաբար խոշոր ջրամբարներում լցվածությունը եղել է 226 մլն խմ, որը 2020 թվականի 351 մլն-ի համեմատ պակաս է 125.70 մլն խմ-ով: Շոգ եղանակով և սակավ տեղումներով պայմանավորված՝ Մարմարիկ, Քասախ և Ազատ գետերում կտրուկ նվազել է ջրի հոսքը, և ջրապահանջը լրացնելու նպատակով ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից իրականացվել են պլանավորվածից շուտ ջրի բացթողումներ»,- տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ամիսներ առաջ իրեն  զեկուցվում էր, որ ունենալու ենք Սևանա լճի աննախադեպ բարձր մակարդակ:

«Այն ժամանակ չգիտեի՞նք, որ ամառ է գալու, ոռոգում է լինելու և այլն»,- հարցրեց Փաշինյանը:

Ի պատասխան շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ կանխատեսումների համաձայն՝ հունիսի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը պետք է հասներ 1901 մ բացարձակ նիշի:

«Խնդիրը նրանում է, որ այս տարի մենք 12 օր առաջ ջրառն իրականացրեցինք՝ պայմանավորված աննախադեպ բարձր ջերմային ֆոնով: Ջերմային ֆոնը կանխատեսելի էր, որ կլիներ բարձր, բայց որ այսչափ՝ դա չէր կանխատեսվել»,- ասաց Պետրոսյանը:

  • Կիսվել: