ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը Յուրի Խաչատուրովին հորդորել է մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին

Սերժ Սարգսյանը Յուրի Խաչատուրովին հորդորել է մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին

Սերժ Սարգսյանն ասաց, որ Յուրի Խաչատուրովի չգալը սխալ էր, այստեղ գալուց առաջ զրուցել է նրա հետ, հորդորել, որ ճիշտ կլիներ, եթե գար: Սերժ Սարգսյանի գալուց հետո ճիշտ կլիներ, եթե Խաչատուրովը ևս գար ու պատասխաներ իրեն վերաբերող հարցերին, որպեսզի ամբողջական դառնա: Ի վերջո այդ ժամանակ համար մեկ զինվորականը եղել է Գլխավոր շտաբի պետը: Այս մասին ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Նա նշեց, որ Սարգսյանին տվել են այն հարցերը, որոնք իր մասով են, սակայն կան հարցեր, որոնք նա կարող է չհիշել, կամ նրան զեկուցած չլինեին: «Կգա մի օր, որ այս ձայնագրություններն այնքան ամբողջական կլինեն ու հասանելի մեր հանրությանը, որ մենք կհասկանանք մեր թերությունները, դրանց հետևանքները, վերացման հետևանքները, ինչը միտված է լինելու մեր զինված ուժերի հզորացմանը, որպեսզի այլևս չկրկնվեն այն իրողությունները, որ մեր ժողովուրդը տեսավ 2016 թվականի ապրիլին,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ Սերժ Սարգսյանը հիմնականում հիշում էր շատ բաներ. «Մի բան էլ մեր հարցերի մեջ ասաց, որ հիշում է այս թվերի շրջանակներում, քան այն, ինչ փոխացնվել է մեզ մեր պաշտպանական գերատեսչության կողմից»:

  • Կիսվել: