չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Սերժ Սարգսյանը վստահ է, որ ԲՀԿ-ն կստանա մանդատներ

Սերժ Սարգսյանը վստահ է, որ ԲՀԿ-ն կստանա մանդատներ

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համոզված է, որ քվեաթերթիկների վերահաշվարկի արդյունքներով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մանդատներ կստանա։ Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում:

Անդրադառնալով հարցին, թե ինքն ընտրվել է երրորդ ժամկետով, և հիմա նույնն անում է Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ ինքը չի ընտրվել երրորդ ժամկետով. 2 անգամ եղել է նախագահ և 1 անգամ՝ վարչապետ, իսկ երեք ժամկետների մասին հայտարարությունները նրանց քարոզչական թեզն են։ Սարգսյանը միևնույն ժամանակ ասաց, որ չի կարծում, թե այդ պնդումը կիրառելի է Փաշինյանի դեպքում, քանի որ առաջին երկու ընտրությունները եղել են արտահերթ։

Հիշեցնենք, որ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի մասնակցել ընտրություններին։

 

  • Կիսվել: