կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Սերժ Սարգսյանը վարել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը․ Ի՞նչ հարցեր են քննարկվել

Սերժ Սարգսյանը վարել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը․ Ի՞նչ հարցեր են քննարկվել

 Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Նիստի ընթացքում քննարկվել է  Հայաստանի արևելյան սահմաններին, ինչպես նաև նախիջևանյան հատվածում ստեղծված իրավիճակը, որի մասին գնահատականները արդեն հնչեցվել էին երկու ընդդիմադիր դաշինքների համատեղ հայտարարության մեջ։

Հանձնարարվել է պատշաճ կերպով իրազեկել կուսակցության միջազգային գործընկերներին տարածաշրջանային լարվածության կտրուկ աճի և ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ։

Անթույլատրելի է համարվել ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության  գործածման  ընդգծումը։  

Զեկուցվել են ԱԺ առաջին նստաշրջանին կուսակցության կողմից առաջադրված պատգամավորների առաջիկա գործունեության հետ կապված հարցերը։

Կարևորվել է Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման և լիարժեք աշխատանքի հարցը»-ասված է ՀՀԿ գործադիր մարմնի տարածած հայտարարությունում:

  • Կիսվել: