երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը մանիպուլյացիա է անվանում իր իսկ խոսքերը. Տարոն Չախոյան

Սերժ Սարգսյանը մանիպուլյացիա է անվանում իր իսկ խոսքերը. Տարոն Չախոյան

Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սաէգսյանի հարցազրույցում արցախյան բանակցությունների մասին տեղ գտած պնդումներին։

Նա մասնավորապես գրել է. «Սա Սերժը չէ՞․․․

Հարցին, թե 2018-ին ԱԺ ամբիոնից հայտարարել եք, որ բանակցություննեըը կանգնած են, Սերժ Սարգսյանը դա որակեց մանիպուլյացիա գործող իշխանության կողմից։

Սա ինքը չէ՞ ասողը, կամ սրա ի՞նչն է մանիպուլյացիա։

Ուշադրություն դարձրեք Սերժ Սարգսյանի ձեւակերպմանը «Այլեւս գոնե շատ տեւական ժամանակ երբեք մենք չպետք է հույս փայփայենք...» Սա ասվել է 2018 թվականի ապրիլին: Այսինքն, եթե մինչեւ 2018 թվականի ապրիլը ԼՂ հարցի խաղաղ, թեկուզ և պարտվողական կարգավորման հույս կար, ապա ապրիլին այլևս ՉԿԱՐ:

2018-ին ԱԺ ամբիոնից փաստել է, որ

1) 2018-ին չկային այլևս բանակցություններ, որովհետև Ադրբեջանի պահանջները մեզ համար անընդունելի էին։

2) Եթե նույնիսկ մինչև 2018-ը հույս կար, որ կհաջողվի հասնել ԼՂ հարցի թեկուզ և մեզ համար պարտվողական բայց խաղաղ ճանապարհով կարգավորման, ապա 2018-ի ապրիլից պետք է այլևս հույս չունենայինք, որ Ադրբեջանը չի փորձի ռազմական ճանապարհով լուծել ԼՂ հարցը։

Այսպիսով ԱԺ ամբիոնից հայտարարվեց սպասվող պատերազմի մեկնարկը»։

  • Կիսվել: