հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Սերժ Սարգսյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Սերժ Սարգսյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Այսօր ՀՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Հարցին՝ արդյոք գործող իշխանություններին կհաջողվի՞ կարգավորել երկու երկրների հարաբերությունները, Սարգսյանը պատասխանեց. ՛՛Կարծում եմ՝ այսօրվա իշխանությունների հաջողության մասին խոսելը, հատկապես՝ այդ բնագավառում, ավելորդ է: Ինչ վերաբերում է 2009-2010 թվականների իրադարձություններին, ապա իրադարձությունը շատ մասնագիտորեն վերլուծել է նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Այնպես որ, դրա մասին խոսելն էլ ճիշտ չեմ համարել, և ընդհանրապես, եթե նկատել եք, մեր ձեռքբերումների մասին ևս չեմ խոսել, որովհետև դրանք արդեն անցյալում են։ Այսօր պետք է խոսենք խնդիրների և մեր անելիքների մասին, ինչն էլ մենք արեցինք՛՛։

Դիտարկմանը, որ գործարար միջավայրում ոմանք ոգևորվել են հայ-թուրքական հարաբերություններից, ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց. ՛՛Այդ գործարարները ո՛չ քաղաքականությունից են հասկանում, և ո՛չ էլ գործարար միջավայրը բարելավելուց՛՛։

 

 

  • Կիսվել: