չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը․ մանրամասներ

Սերժ Սարգսյանին 7 միլիոն դոլար կաշառք հանձնողը եղել է Միխայիլ Բաղդասարովը․ մանրամասներ

Ինչպես հայտնում է «Առաջին լրատվական»-ը, Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան հասած դիզվառելիքի գործից ևս մեկ քրեական գործ կա հարուցված, որը վերաբերում է կաշառք ստանալուն։ Կայքի տեղեկություններով՝ այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։

 

Mediaroom.am-ի տեղեկություներով՝ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի վաղեմի ընկեր, «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:

Առաջիկա օրերին պաշտոնական մանրամասներ կհրապարակվեն:

 

  • Կիսվել: