ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի

Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի փոխվի

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը մերժել է Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու հարցով պաշտպանի բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 26-ի որոշումը, 1lurer.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը մեղադրվում է պաշտոնավարման օրոք պետական բյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը կազմակերպելու համար: Ս.Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Այս գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 25-ին:

  • Կիսվել: