ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ռուսաստանի  հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Հայտարարության մեջ ասված է.

Հուլիսի 23-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովը հանդիպումներ է ունեցել նշանավոր ներկայացուցիչների՝ «Կիևսկայա պլոշաձ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի և «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի հետ։

Քննարկվել է ադրբեջանական և հայկական համայնքների դերը Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան:

Նշվել է համատեղ բացատրական եւ կրթական աշխատանքի կարեւորությունը՝ ազգային պատկանելիության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար:

Կարեւորվել է ադրբեջանական և հայկական համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի եւ Երեւանի միջև հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: