Սերգեյ Կոպիրկինը կմիանա Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակին նվիրված՝ «Անմահ գնդի» երթին
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կմիանա Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակին նվիրված «Անմահ գնդի» երթին դեպի «Հաղթանակ» զբոսայգի։
Մայիսի 9-ին, ժամը 12:00-ին, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 80–ամյակի առթիվ, Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից «Անմահ գունդ» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը կկազմակերպի հիշատակման ավանդական երթ դեպի Հաղթանակի այգու «Անմար կրակ» հուշահամալիր։
Այնուհետև, ժամը 13:30-ին, «Մայր Հայաստան» հուշարձանի մոտկանցկացվի համերգային ծրագիր։«Եկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները»,– նշվում է «Անմահ Գունդ» կազմակերպության հաղորդագրությունում։