Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն կժամանի Հայաստան
Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին ժամը 08:30-ին, որին կհետևի Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը` ժամը 09:15-ին»,-նշված է հաղորդագրության մեջ: