շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցածը ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնամասշտաբ ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք. Գրիգորյանը՝ Պատրուշևին

Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցածը ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնամասշտաբ ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք. Գրիգորյանը՝ Պատրուշևին

Այսօր հանդիպել եմ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին ր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով մանրամասներ Ռուսաստանի իր գործընկերոջ հետ հանդիպումից:

՛՛Քննարկել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակը, ինչի շրջանակներում ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված լայնածավալ ագրեսիան, դրա հետևանքները և ընդգծել, որ այն ոչ թե սահմանային միջադեպ էր, այլ լայնամասշտաբ ներխուժում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

ՌԴ ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:

Հանդիպման շրջանակներում անրադարձել ենք երկու ԱԽ գրասենյակների միջև արդյունավետ համագործակցության հեռանկարին՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: