շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սենատոր Գրեմն արգելափակել է Ցեղասպանության մասին բանաձևը Սպիտակ տան պաշտոնյայի պահանջով

Սենատոր Գրեմն արգելափակել է Ցեղասպանության մասին բանաձևը Սպիտակ տան պաշտոնյայի պահանջով

Հանրապետական Լինդսի Գրեմը Սպիտակ տան ներկայացուցիչների  խնդրանքով արգելափակել է Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձևի ընդունումը։ Այդ մասին գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով Axios պորտալին։

Նրա խոսքով՝ Սպիտակ տանից դուրս գալիս Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան խնդրել է իրեն, որ նա գնա Սենատ և արգելափակի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ինչին նա համաձայնել է։

«Ես ասացի իհարկե։ Միակ պատճառը, որ ես արեցի դա, այն է, որ Էրդողանը դեռ քաղաքում էր։ Դա վատ ժամանակ կլիներ: Ես փորձում եմ փրկել հարաբերությունները, եթե հնարավոր է լինում»,- նշել է Գրեմը։

Նա նաև հավելել է, որ որ իրեն անհարմար է զգում՝ Հայոց ցեղասպանության բանաձևը արգելափակելու համար։ «Ես հաջորդ անգամ չեմ պատրաստվում առարկել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Սպիտակ տանը Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Սենատում վետո դրեց  Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա:

Նշենք նաև, որ մոտ 1 ամիս առաջ 405 կողմ, 11 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: