հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների շուրջ որոշում կկայացնի մինչև հուլիսի 17-ը. «Հրապարակ»

ՍԴ-ն ընտրությունների արդյունքների շուրջ որոշում կկայացնի մինչև հուլիսի 17-ը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Իշխող թիմում կարծում են, որ նորընտիր ԱԺ առաջին նիստը կկայանա հուլիսի 26-ին։ Եթե ընդդիմությունը ՍԴ-ում չվիճարկեր ընտրությունների արդյունքները, տեղի կունենար հուլիսի 5-ին: ՍԴ-ն միավորել է 4 քաղաքական ուժերի դիմումների քննությունը եւ նիստի օր նշանակել հուլիսի 9-ը՝ ժամը 11։00-ին, բանավոր ընթացակարգով։ Զեկուցող դատավորը Էդգար Շաթիրյանն է։ ՍԴ-ն որոշում կկայացնի 15-օրյա ժամկետում, այսինքն՝ մինչեւ հուլիսի 17-ը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: