ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՍԴ դատավորները նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել. Նիկոլ Փաշինյան

ՍԴ դատավորները նաև Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել. Նիկոլ Փաշինյան

ՍԴ այդ 7 անդամներն իշխանության կամակատար են եղել իրեն գործունեության ողջ ընթացքում: Այս մասին Քաջարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանադրական դատարանում գտնվող այն մարդիկ, որոնց, մենք, դուք ուզում ենք տուն ուղարկել, հավասար պատասխանատու են Հայաստանում տեղի ունեցած բոլոր դժբախտությունների՝ կոռուպցիայի, ապօրինությունների, բեսպրիդելի համար: Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամակատարներն են եղել: 96 թվականին այո նաև առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել: Նրանք երբեք ինքնուրույն դատավորի առաքելություն չեն ունեցել, նրանք արժանի չեն ՀՀ դրոշի և զինանշանի ներքո հանդես գալու, պետք է գնան տուն»,-ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե Սերժ Սարգսյանի կամակատար դատարանի փոխարեն ձևավորվի Նիկոլ Փաշինյանի կամակատար դատարանը։

«Նրանց դեպքում հենց ի սկզբանե իմացել ենք, որ եկել են խաբելու, թալանելու, հարստանալու համար: Բայց մենք խոստացել ենք, որ գալիս ենք հանուն արդարության, ազնվության, օրինականության: Եթե մենք իրենց կամակատար դատարանները փոխարինենք մեր կամակատար դատարաններով, ձեզ կդավաճանենք, մեզ ու մեր արժեքները կդավաճանենք: ՀՀ-ին պետք է լիարժեք անկախ, ինքնուրույն, օրինական, օբյեկտիվ դատական համակարգ և ՍԴ»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: