ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԴ դատավորների հագուստի վրա կարմիր թելեր են կարել, ասել են՝ հոպարի հիշատակը պետք է պահել․ Արամ Սարգսյան

ՍԴ դատավորների հագուստի վրա կարմիր թելեր են կարել, ասել են՝ հոպարի հիշատակը պետք է պահել․ Արամ Սարգսյան

ՍԴ-ի կազմն ընտրել են նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, նախկին իշխանությունը: Այս մասին Գորիսում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Խոսելով սահմանադրական հանրաքվեի անհրաժեշտության ու Սահմանադրական դատարանի կազմը փոխելու մասին, նա նշել է․

«ՍԴ դատավորները ոչ մեկին չեն ներկայացնում: Կոպիտ ասած՝ հագուստի վրա կարմիր թելեր են կարել, ասել են՝ հոպարի հիշատակը պետք է պահել: Մեր խնդիրն այն է, որ հոպարին էլ, հոպարի հիշատակն էլ հանել էդտեղից։ Սահմանադրական հանրաքվեն սկզբունքային խնդիր է, քանի որ 21-րդ դարում «լեգիտիմ իշխանություն» ու «իշխանությունը պատկանում է ժողովրդին» խոսքերը հավասար են։

Այսօր «ոչ» ասողները Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են, որոնք ռուսաստաններում ու Բրյուսելում հանգիստ նստած ՀՀ-ի համար խնդիր են ստեղծում: Ինչպես կասեր Գագիկ Ծառուկյանը, ձեր ցավը տանեմ, հիշեք՝ իշխանության տերը դուք եք»։

 

  • Կիսվել: