շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրա՞մ է տանուլ տվել Տոտոյում» վերտառությամբ հոդվածը կեղծ է․ ԱՆ

«Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրա՞մ է տանուլ տվել Տոտոյում» վերտառությամբ հոդվածը կեղծ է․ ԱՆ

«Հրապարակ» օրաթերթի «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի փոխտնօրեններից մեկը 1 մլրդ դրա՞մ է տանուլ տվել Տոտոյում» վերտառությամբ հոդվածը և տարածվող տեղեկությունները բացարձակ իրականության հետ կապ չունեն: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

«Եվ չնայած լուրը դեռ երեկ հերքվել էր իմ կողմից, հոդվածում գրված է, թե իբր ես չեմ մեկնաբանել այն: Հոդվածի վերջում միայն նշված է, որ «առողջապահության նախարարությունից նույնպես տանուլ տված միլիարդի մասին տեղեկությունը հերքեցին»:

«Հրապարակ» օրաթերթին կոչ ենք անում չարատավորել անձի բարի համբավը և չտարածել սուտ տեղեկություններ»,-նշել է նա:

  • Կիսվել: