հինգշաբթի, հունիս 27
27 / 6 / 2024
Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Պաղեստին պետությունը ճանաչելու ՀՀ-ի որոշումը

Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Պաղեստին պետությունը ճանաչելու ՀՀ-ի որոշումը

Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Պաղեստին պետությունը ճանաչելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:

Մասնավորապես՝ այդ երկրի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ որոշումը կարևոր քայլ է 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծման գործընթացին աջակցելու համար։

Սաուդյան Արաբիայի Թագավորությունը միջազգային հանրությանը  կոչ է արել նույնպես ճանաչել Պաղեստին պետությունը, քայլ կատարել դեպի դրա ճանաչումը, ինչը կամրապնդի միջազգային անվտանգության և խաղաղության հիմքերը։

 

  • Կիսվել: