հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Սասնա Ծռերը» կոչ է անում կորոնավիրուսի  թեստ անել առաջնագծի զինծառայողներին

«Սասնա Ծռերը» կոչ է անում կորոնավիրուսի թեստ անել առաջնագծի զինծառայողներին

«Սասնա Ծռերը» կուսակցությունը կոչ է անում կորոնավիրուսի  թեստ անել առաջնագծի զինծառայողներին։

«Նոր կորոնավիրուսի համաճարակի պայմաններում առաջնահերթ է Զինված ուժերի անձնակազմի կյանքի և առողջության պահպանումը։

Արտակարգ դրության պարետին և ՀՀ առողջապահության նախարարին կոչ ենք անում առաջին իսկ հնարավորության դեպքում թեսթ անել Զինված ուժերի ամբողջ անձնակազմին՝ նախապատվությունը տալով առաջնագծի զինծառայողներին։

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
5 ապրիլ 2020 թ., Երևան» ,- ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

  • Կիսվել: