ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Սասնա ծռերի» գործով մեղադրողը միջնորդեց ցմահ ազատազրկում կիրառել

«Սասնա ծռերի» գործով մեղադրողը միջնորդեց ցմահ ազատազրկում կիրառել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, ընթանում էր «Սասնա ծռեր» զինված խմբի տասը անդամի գործով դատական նիստը: Այսօրվա դատական նիստին մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական դատավճիռը, գրում է "Ա1+"-ը

Մեղադրողը պահանջեց Պավել Մանուկյանին դատապարտել 9 տարվա ազատազրկման, Սեդրակ Նազարյանին` 9 տարվա, Էդվարդ Գրիգորյանին և Արեգ Կյուրեղյանին 8 տարի 6 ամսվա, Մխիթար Ավետիսյանին և Վարուժան Ավետիսյանին 8 տարի 9 ամսվա ազատազրկման, Արմեն Բիլյանին` 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին` ցմահ ազատազրկման, Գագիկ Եղիազարյանին՝ 8 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել անձի մահվան հիմքով:

Մեղադրող կողմը նշեց, որ գործողություները պլանավորված են եղել և բացի այդ, հիմնավորվել է, որ խմբի անդամները սպանել են ոստիկաններ Արթուր Վանոյանին, Գագիկ Մկրտչյանին, Յուրի Տեփանոսյանին։

Նշենք, որ խմբի բոլոր անդամները, բացառությամբ երկուսի, ազատության մեջ են հայտնվել 2018-ի մայիսյան իրադարձություններից հետո: Շարունակում են կալանավորված մնալ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, ովքեր մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ:

  • Կիսվել: