հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սարյանի եւ Այվազովսկու կտավները կնոջս ժառանգությունն են․ Հակոբյան

Սարյանի եւ Այվազովսկու կտավները կնոջս ժառանգությունն են․ Հակոբյան

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» դաշինքից ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին  «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարցրեց Հովհաննես Այվազովսկու եւ Սարյանի կտավների մասին, որոնք Հակոբյանը նշել է իր հայտարարագրում։

«Հայտարարագրել եք Հովհաննես Այվազովսկուց եւ Սարյանից մեկական նկար։ Ողջունելի է գեղարվեստի նկատմամբ ձեր սերը։ Կպատմե՞ք այդ նկարների մասին, ստեղծագործական ո՞ր ժամանակահատվածին են վերաբերվում, ո՞նց եք ձեռք բերել։ Կանխե՞լ եք արտահանումը, թե ներկրել եք, որ պահպանվի»,- հարցրեց Վարդանյանը։

Հակոբյանը պատասխանեց, որ կտավներն իր կնոջ ժառանգությունն են․

«Շատ ուրախ եմ, որ իմ ունեցվածքի հանդեպ նման հետաքրքրություն կա, բայց ինչ-որ տեղ պետք է․․․լավ, անցանք․․․դա իմ կնոջ սեփականությունն է եղել, որը նրան տրվել է որպես ժառանգություն։ Այվազովսկու փոքրիկ նկարը, եթե ճիշտ եմ հիշում, կոչվում է «Փոթորիկ»։ Առանձնապես արժեք չունի, մեծ չի։ Գտնվում է ՀՀ-ում, Սարյանի կտավը նույնպես։ Ժառանգություն են՝ օժիտ»։

Պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին թե ինչ ուղղաթիռ էր սպասարկում նրան, երբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն էր, Հակոբյանն ասաց, որ դա Պաշտպանության բանակի ուղղաթիռ էր, որը «մեզ մեկ-մեկ Կապանից տանում էր Երևան և հակառակը»։

  • Կիսվել: