չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Լատվիայի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 18-ին հանդիպել է Լատվիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ Անջեյս Վիլումսոնսի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդիտե Մեդնեն (նստավայրը` Թբիլիսի):

Ողջունելով հյուրերին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ վերջին տարիներին ակտիվացել է երկու երկրների միջխորհրդարանական համագործակցությունը, ինչին նպաստում են երկկողմ բարձրաստիճան փոխայցերը: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Լատվիայի հետ փոխգործակցությունը նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում:

Հանդիպման ընթացքում Սարգիս Խանդանյանը հյուրերին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, անդրադարձել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, խոսել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական ու զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ:

  • Կիսվել: