հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Սանոսյանն իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

Սանոսյանն իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Կախա Կախիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

Երկուստեք ընդգծվել է հայ-վրացական բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու, առկա համագործակցությունն ամրապնդելու կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ինչպես տեղական ինքնակառավարման, այնպես էլ էներգետիկ և ջրային ոլորտի վերաբերյալ։

 

  • Կիսվել: