հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սամվել Կարապետյանը վստահեցնում է՝ սեպտեմբերին պшտերшզմ չի լինի

Սամվել Կարապետյանը վստահեցնում է՝ սեպտեմբերին պшտերшզմ չի լինի

Հայաստանում սկսվեց ապօրինությունների շարք, ներկա իշխանությունները հարձակվեցին Հայ Առաքելական եկեղեցու վրա, սկսվեց հարձակում հայոց ինքնության վրա, ավելի լավ է դու քո ձեռքով մեկ անգամ ճիշտ ու լավ անես, քան ամեն անգամ հույսդ դնես այլ քաղաքական ուժերի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով այն մասին՝ թե ինչու է մտել քաղաքականության մեջ։

Նա, մասնավորապես, նշել է. «Ես վստահեցնում եմ, որ սեպտեմբերին պատերազմ չի լինի, որովհետև սեպտեմբերին Փաշինյանը չի լինի, Հայաստանին սպառնում են 2 մարդ՝ Ալիևը և Փաշինյանը»:

Կարապետյանը նաև հավելել է, որ իրենք հարստանալու կարիք չունեն և հարստացնելու են հայ ժողովրդին։

 

  • Կիսվել: