ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը` Կանդազը, դադարեցրել է հացադուլը

Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը` Կանդազը, դադարեցրել է հացադուլը

Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը` Կանդազը, դադարեցրել է հացադուլը։ Այս մասին հայտնում է ԶԼՄ-ներին ասել է փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Ավանեսյանը հացադուլ էր հայտարարել ապրիլի 29-ից։

«Այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանի հորդորով դադարեցրել է հացադուլը»,-ասել է փաստաբանը։

Հիշեցնենք` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ապրիլի 27-ին բերման ենթարկեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է, ըստ պաշտոնական հաղորդագրության, ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով կաշառք խոստանալու կասկածանքով։ Ապրիլի 28–ին Արթուր Ավանեսյանը կալանավորվեց 2 ամսով։

  • Կիսվել: