ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սամվել Բաբայանը մասնակցելու է Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Սամվել Բաբայանը մասնակցելու է Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԱՀ ԱԽ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը մասնակցելու է Հայաստանում առաջիկայում նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Բաբայանը։

«Մի խումբ ինտելինենգ մարդիկ, որոնք մտահոգված են երկրում տիրող իրավիճակով, որպես ռազմական մասնագետ ինձ հրավիրել են, և ես էլ կցվել եմ այդ թիմին։ Կարող է մեկի համար հայտնի են, մյուսի համար անհայտ, բայց ինձ թվում է, որ շատ գրագետ թիմ է: Ես ընդգրկված եմ այդ 7-հոգանոց խորհրդի կազմում:

Այս պահին ոչ մեկի հետ մենք չենք համագործակցում և կոալիցիա չենք կազմում։ Կմտնենք ԱԺ, հետո կտեսնենք` ում հետ կարող ենք համագործակցել»,–ասաց Բաբայանը։




  • Կիսվել: