շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Սամանթա Փաուերը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում դրական փոփոխություններին նպաստելու համար

Սամանթա Փաուերը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում դրական փոփոխություններին նպաստելու համար

Հայաստան կատարած իր այցի վերջում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տեղացի աշխատակիցների հետ:
 
«Տեղացի աշխատակիցները վճռորոշ դեր են խաղում մեր ընդհանուր նպատակներն առաջ մղելու գործում և նրանք են մեր առաքելության ինստիտուցիոնալ հիշողությունը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատակիցների առաջնահերթությունները, հետաքրքրությունները, մտահոգությունները:
 
ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը շնորհակալություն հայտնեց ողջ թիմին՝ Հայաստանում դրական փոփոխություններին նպաստելու, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները խթանելու հանձնառության և պրոֆեսիոնալիզմի համար»,- ասված է USAID-ի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: