շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սահնանազատման հարցում հայկական կողմը պարտադիր պետք է բարձրացնի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող 31 հայկական տարածքների վերադարձի խնդիրը

Սահնանազատման հարցում հայկական կողմը պարտադիր պետք է բարձրացնի Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող 31 հայկական տարածքների վերադարձի խնդիրը

Արդեն մի քանի օր է, ինչ ակտիվ հանրային քննարկման առարկա են դարձել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածի սահմանազատման հարցը՝ ինչը զուգորդվում է սահմանամերձ չորս բնակավայրերը Ադրբեջանին փոխանցելու խնդրով, գրում է «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար, Երևանի Ավագանու համանուն խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը։

«Դեռևս արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանի խախտման պատճառով Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Հայաստանի 31 գյուղերի կենսական նշանակության տարածքներ, այդ թվում` արոտավայրեր, ջրային տարածքներ, ճանապարհներ, բարձունքներ և այլն)։

Եվ եթե սահմանազատման գործընթացը կանխարոշված է սկսել հենց Տավուշի հատվածից, ապա հայկական կողմը որպես առաջնային քայլ բանակցային սեղանին պետք է դնի այդ 31 տարածքների վերադարձի հարցը։

Ընդ որում, այդ հացում չպետք է լինի որևէ զիջում, երկուստեք քայլերը պետք է լինեն միառժամանակյա և համարժեք, որևէ միակողմանի քայլ հայկական կողմից, այն ակնկալիքով, որ դրան կհետևի Ադրբեջանի պատասխան քայլը, դատապարտված է անհաջողության, ինչպես ցույց են տվել վերջին տարիների բազմակի փորձերը, այդ թվում` ռազմագերիների փոխանակման հարցում։

Անընդունելի է նույն սխալներն անվերջ կրկնելու գործող իշխանությունների գործելաոճը։ Իսկ «պետք է թույլ չտանք պատերազմի սկսում» Փաշինյանական մոնիպուլյատիվ թեզն արդեն վաղուց իրեն սպառել է», - ընդգծել է Գրիգորյանը։

  • Կիսվել: