ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սահմանին իրադրության այսպիսի զարգացումները ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ. Աբրահամյան

Սահմանին իրադրության այսպիսի զարգացումները ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ. Աբրահամյան

Սահմանին իրադրության այսպիսի զարգացումները ուղիղ պատճառահետևանքային կապ ունեն բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, փորձագետ Տիգրան Աբրահամյանը։ 

Նրա խոսքով՝ այն, որ մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահը լրատվամիջոցների հետ զրույցում խոսում էր գործընթացի ոչ արդյունավետ լինելուց՝ կասկածի տակ դնում տարբեր ձևաչափով հանդիպումներին Ադրբեջանի մասնակցության հարցը, մեղադրում միջնորդներին, պատահական չէ:

՛՛Դեռ այդ ժամանակ առիթ ունեցել եմ ասելու, որ Ադրբեջանի նախագահն անոնսում է առաջնագծում ակտիվանալու իրենց մտադրության մասին:

Թե զարգացումներն ինչ ուղղություն կստանան՝ քիչ քիչ սկսվում է ուրվագծվել: Համենայդեպս ընդհանուր թեմայում դրական դինամիկա դեռևս նկատելի չէ՛՛,-գրել է Աբրահամյանը:

 

  • Կիսվել: