Սահմանազատման գործընթացը փակուղում չէ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթիվ դեռ չունենք։ Այս մասին այսօր Ապարանում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է սահմանազատման աշխատանքներին, փոխվարչապետն ասաց.
«Ձեզ հայտնելու նորություններ չունեմ այդ մասով, ինչ-որ աշխատանքներ ընթանում են։ Գործընթացը փակուղային չեմ համարում, ունենք իրավական լիարժեք բազա՝ երկու երկրների կողմից հաստատված և ներպետական ընթացակարգեր անցած։ Դա շատ կարևոր է աշխատանքները շարունակելու համար»։