կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Սահմանամերձ գյուղում եռյակ է ծնվել

Սահմանամերձ գյուղում եռյակ է ծնվել

Տավուշի մարզի սահմանապահ Չինչին գյուղում եռյակ է ծնվել: Այդ մասին տեղեկանում ենք համայնքի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտը բարի լուրով սկսենք:

Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար,մեր Տավշո աշխարհի համար:

Բոլորիս աչքը լույս...

Աստված պահապան ձեզ»,-նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: