հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը. Փաշինյան (տեսանյութ)

Սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը. Փաշինյան (տեսանյութ)

Սահմանադրության ոչ թե տեքստի, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։  Ոչ թե Սահմանադրության տեքստի հեղինակը, որովհետև տեքստը մեկ է՝ պիտի մի հոգի գրի, երկու հոգի, լավ՝ մաքսիմում երեք հոգի, բայց բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։

Մենք երբ որ Սահմանադրության մասին սկսեցինք խոսել, բոլորն ասացին՝ այս ամիս-մյուս ամիս կլինի, ցույցեր էին անում Սահմանադրության ընդունման դեմ՝ առանց ընկալելու, որ մենք այդ թեման տանում ենք, որ ժողովրդի հետ ստեղծենք Սահմանադրություն։

Եթե դուք այսօր ինձ հարցնեք, թե ինչ պետք է գրված լինի Սահմանադրության մեջ, կամ ինչ գրված պիտի չլինի, ես կարող է՝ ինչ-որ մտքեր ունենամ։ Բայց Սահմանադրությունը գոյություն չունի քանի, դեռ գոյություն չունի մարդկանց մտքում, որովհետև եթե մարդկանց մտքում չլինի, 700,000 մարդ ինչպե՞ս է գնալու կողմ քվեարկի․ միայնմի պարագայում, եթե ինքը համարի, որ ինքն է դրա տերը, և ինքն է դրա հեղինակը»,-նշել է ՀՀ վարչապետը:

  • Կիսվել: