հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպել ենք որպես բաց քննարկման հնարավորություն. Փաշինյան

Սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպել ենք որպես բաց քննարկման հնարավորություն. Փաշինյան

44-օրյա պատերազմը նոր խթան տվեց սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցին: Այս մասին  կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս առումով նախկինում արտահայտել էր դիրքորոշում, բայց մենք նաև, հաշվի առնելով մեր ծրագրի նախաբանում առկա այն դրույթները, որ մեր խնդիրն է ընդհանուր առմամբ ավելի ուշադիր լինել քաղաքական, հանրային շրջանակներից հնչող առաջարկներից, սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպել ենք որպես բաց քննարկման հնարավորություն: Շատ է խոսվում այն մասին, թե արդյոք պե՞տք է փոխենք կառավարման համակարգը: Մենք ծրագրում որևէ կանխավարկած չենք դրել:

Մեր կանխավարկածն այն է, որ պետք է քաղաքական, հանրային տարբեր շրջանակների հետ ունենանք քննարկումներ: Իհարկե, այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը որպես ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժ, բայց նաև պիտի ասեմ, որ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը միակ գործոնը չպիտի լինի, որն ազդի այս որոշման վրա:

Այն, որ սահմանադրական կառուցակարգերի մեջ մենք ունենք խնդիրներ, ականատես եղանք նաև վերջին 7-8 ամիսների ընթացքում: Ամենապարզ և ակնհայտ օրինակը բերեմ, երբ երկրում առկա էր ռազմական հեղաշրջման վտանգ, այդ իրավիճակը կարգավորելու համար ավելի քան մեկ ամիս պահանջվեց, իսկ այդ ընթացքում ինչ տեղի ունեցավ, ինչպես ազդեց մեր երկրի անվտանգային համակարգի, միջավայրի վրա, մենք տեսանք մայիս ամսվա ընթացքում»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: