Սահմանադրական հանրաքվեն նշանակել ենք, որ մաֆիոզներն իրենց մաֆիաները մաֆիոզ կառույցներով և մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն. վարչապետ
Այո, կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, Սահմանադրական հանրաքվեն էլ նշանակել ենք, որ մաֆիոզներն իրենց մաֆիաները մաֆիոզ կառույցներով և մաֆիոզ իրավաբաններով չպաշտպանեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է. ՛՛Կոպեկ առ կոպեկ հետ ենք բերելու, այդ թվում՝ այն տեղերից, որտեղից մտածում եք որ չենք հասնի և չենք բերի: Որ բերենք, այդ ժամանակ վարկառուներին անպայման միջոցներ կտրամադրենք՛:՛
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանին անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց՝ արդյոք մտադի՞ր են «վարկային արձակուրդ» տալ սպառողական վարկերի դեպքում: Այս հարցը զայրացրեց վարչապետին: Նա խորհուրդ տվեց՝ առաջարկել յուրաքանչյուր քաղաքացու 10 հազար կամ, ավելի լավ է, 50 հազար դոլար տալ:
«Ձե՞ռ եք առնում, տպավորություն է, որ դուք նենց բաժանողն եք, մենք էլ թույլ չենք տալիս: Գնացե՛ք ձեր շրջապատի, միջավայրի հարստությունը բաժանեք մարդկանց, հերիք է, հա՞։ Կոպեկ-կոպեկ հետ ենք բերելու, նաև այնտեղից, որտեղից կարծում եք, որ չենք հասնելու: Այդ ժամանակ, որ բերենք, վարկառուներին անպայման դրանից միջոցներ կտրամադրենք»,-ասաց Փաշինյանը: