երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Սահմանադրական դատարանը կատարում է իրեն նշանակած կլանի շահերը. Լևոն Զուրաբյան

Սահմանադրական դատարանը կատարում է իրեն նշանակած կլանի շահերը. Լևոն Զուրաբյան

Հայ Ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանը ոչնչով չհիմնավորված նախաձեռնություն է որակել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության մասին ԱԺ իշխանական խմբակցության որոշման նախագիծը, որը ՍԴ-ն մերժել էր վարույթ ընդունել:

«Նախապես հայտնի էին դրա հետևանքներն ու արդյունքները: Ակնհայտ էր, որ Սահմանադրական դատարանը, որը լեգիտիմ չէ, ծաղրելու էր լեգիտիմ ընտրված Ազգային ժողովի այդ քայլը: Թե ինչու են դիմել այդ քայլին, այդ հարցը պետք է տալ իշխանություններին: Ես կարծում եմ, որ դա անիմաստ քայլ էր», -այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Զուրաբյանը:

Նա նշել է, որ Հայաստանում լեգիտիմ իշխանության ստեղծման վերջին գործողությունը կարող է լինել Սահմանադրական դատարանը ժողովրդին վերադարձնելը:

«Պետք է իշխանության համապատասխան մարմինները՝ կառավարությունը, նախագահը, Բարձրագույն դատական խորհուրդը պետք է նշանակեն ՍԴ դատավորների, ձևավորեն նոր, լեգիտիմ մարմին: Սահմանադրական դատարանը կատարում է իրեն նշանակած կլանի շահերը՝ մաֆիայի օրենքներին համապատասխան», նշել է Զուրաբյանը:

  • Կիսվել: