երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սադրիչ պահնորդներին հեռացնել Ամուլսարի տարածքից․ Շիրակ Բունիաթյան

Սադրիչ պահնորդներին հեռացնել Ամուլսարի տարածքից․ Շիրակ Բունիաթյան

Ջերմուկցի ակտիվիստ, Ամուլսարի պահապնների Շիրակ Բունիաթյանն անդրադարձել է Ամուլսարում ընթացող պրոցեսներին։ Այս առնչությաբ նա ֆեյսբուքում գրել է․

«Սադրիչ պահնորդներին հեռացնել ԱՄՈՒԼՍԱՐԻ տարածքից։
Պետությունը չպիտի ընկրկի ապօրինի զորքի դեմ»։

Հիշեցնենք, որ երեկ ուշ Հայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, թե իրավիճակն Ամուլսարում կեսգիշերի դրությամբ գերլարված է։

«Մինչ Ամուլսարի պահապանների մի մասը Երևան էր եկել, հարյուրի հասնող պահնորդները շրջափակել են պահապաններին, մեքենան տեղափոխել են, ու այս պահին ուզում են տեխնիկա մտցնել տարածք»,- ասվում էր հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: