Սադրանքի հետևում կանգնած են Հայաստանում կոռումպացված ուժերը. Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի անդամ
Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի անդամ Օլեգ Ռոմանովը մեկնբանել է Հայաստանում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպը, տեղեկացնում է Белта-ն:
՛՛Սա ապաարդյունաբերականացման, ինքնիշխանության կորստի, ժողովրդագրական աղետի ճանապարհն է, քանի որ ստեղծված պայմաններում հայ հասարակությունը հեռանում է, իսկ Հայաստանը կորցնում է իր ժողովրդագրական ներուժը։
Ինչ վերաբերում է հնարավոր արձագանքին, մենք հասկանում ենք հետևյալը. դա սադրանք է։ Այս սադրանքի հետևում կանգնած են Հայաստանում կոռումպացված, կոմպրադորական ուժերը, որոնք նպատակ ունեն թուլացնելու Հայաստանը որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես Հարավային Կովկասում քաղաքականության սուբյեկտներից մեկը՛՛,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՛՛Հանուն հանրապետության՛՛ կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր թիմակիցների հետ ձվեր, լոլիկ ու կարտոֆիլ է նետել ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան ուղղությամբ այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր. ՛՛Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից․ ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին՛՛:



