կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սա, ըստ էության, գերեվարում չէ, այլ տեղի է ունեցել զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից. Փաշինյան

Սա, ըստ էության, գերեվարում չէ, այլ տեղի է ունեցել զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից. Փաշինյան

Տեղի ունեցող գործընթացները բացարձակապես անընդունելի են, և այս կարգի գործընթացները տեղի են ունենում այն պատճառով, որ ոմանք ուզում են այնպես անել, որ մենք համակերպվենք մեր տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետ, ինչը տեղի ունենալ չի կարող: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապտենի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է արձանագրել, որ 6 զինծառայողներն ունեցել են ինժեներական խնդիր, սահմանի կահավորման խնդիր, որը շարունակաբար տեղի է ունենում սահմանի երկայնքով և պետք է տեղի ունենա: Շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ հարցն ամենևին չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով: Պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի և զինված ուժերի դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինծառայողներն ու բանակը կատարում են Հայաստանի սահմանները պահպանելու, պաշտպանելու իրենց գործառույթը:

Միանշանակ է, որ արդեն վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերն արձանագրում են, որ սա ամենևին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել Ադրբեջանի իշխանությունների կողմից: Սա Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ուղղակի սպառնացող վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և սա այն պարագան է, երբ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները իրադրությունը շտկելու և կարգավորելու համար: Եվ մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք»,- նշեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ հանրությունն այսօր առավել ևս պետք է համախմբված լինի բանակի ու պետական ինստիտուտների շուրջ, որպեսզի այս իրադրությունը հետևողական ու հանգիստ հաղթահարենք:

«Պետք է հակառակորդի երկու նպատակներն արձանագրել ու կառավարել: Նպատակներից մեկն այն է, որ տարբերակ կա իրադրությունը զարգացնելու այնպես, որ իրենց զինված ուժերի ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող և սովորական բան: Երկրորդ սցենարի մասին մի քանի անգամ խոսել եմ՝ հրահրել ռազմական բախում՝ իրադրությունը վերահսողությունից դուրս բերելու նպատակով»,- նշեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպետք է տալ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: