երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սա տոտալ քաղաքական հետապնդում է, զուգորդված խոշտանգումներով և իրավական բեսպրեդելով․ Արտակ Գալստյանի հայտարարությունը կալանավայրից

Սա տոտալ քաղաքական հետապնդում է, զուգորդված խոշտանգումներով և իրավական բեսպրեդելով․ Արտակ Գալստյանի հայտարարությունը կալանավայրից

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, ով կալանավորված է փողերի լվացման եւ խարդախությունների գործով, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Հեռուստացույցով տեսա Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը, որտեղ վերջիններս թմրավաճառների իբր բացահայտված ցանցի հետ կապել էին իմ ընտանիքի անդամներին և տեղադրել էին նաև իմ մասին տեսահոլովակ, նաև ինձ կապելով այդ գործի հետ:

Այս առումով հայտնում եմ հետևյալը, իմ ընտանիքը` կինս, որդիս, հարսս այնքան կապ ունեն այդ գործի հետ, որքան որ 2018 թվականին հրապարակում ելույթ ունեցող Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը վերջինիս հետ: Հայտարարում եմ, որ իմ և իմ ընտանիքի և իմ մտերիմների դեմ հարուցված բոլոր գործերը շինծու են, իսկ կալանավորվածները՝ պատանդներ:

Սա տոտալ քաղաքական հետապնդում է, զուգորդված խոշտանգումներով և իրավական բեսպրեդելով: Նպատակը մոտակա քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ի հաղթանակի ապահովումն է: Ի դեպ, չեմ կարող չանդրադառնալ նաև ՔՊ սիրած նախկին և ներկա խաղին:

Այսպես` ի տարբերություն ներկաների, նախկինները քաղաքական պատվերի շրջանակում մի ամբողջ ընտանիք շինծու գործերով չէին կալանավորում և չէին խոշտանգում: Ավելին` չէին սպառնում տան տղամարդուն կնոջ և որդու հանդեպ խոշտանգում կատարելով, իսկ ամենակարևորն այն է, որ նախկինները տղամարդ էին և պահում էին իրենց խոսքն ու տված երդումը, գոնե թե իրավապահ համակարգի` սպայի պատվի մակարդակով:

Իսկ որպես ամփոփում կասեմ հետևյալը. Բումերանգի օրենքին չեն հավատում այն մարդիկ, ովքեր դեռ դրա հետ չեն հանդիպել, իսկ որ այդ հանդիպումն անխուսափելի է, դա պատմական փաստ է և անհերքելի:

354516575_290854963488131_1826259828482091351_n-450x600.jpg (68 KB)

354474856_827184315637439_6667764461163620295_n-450x600.jpg (64 KB)

  • Կիսվել: