հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սա սարքած, կարած գործ է. Էնֆիաջյան՝ Ծառուկյանի գործի մասին

Սա սարքած, կարած գործ է. Էնֆիաջյան՝ Ծառուկյանի գործի մասին

Այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանն ասաց, որ հանրահավաքը տեղի է ունենալու՝ անկախ նրանից, թե ինչ զարգացումներ կլինեն։

Պատասխանելով հարցին, թե, ըստ իրեն, իշխանությունը նպատա՞կ է դրել մինչեւ հանրահավաքը անազատության մեջ տեսնել Ծառուկյանին՝ Էնֆիաջյանն ասաց. ՛՛Քանի դեռ որոշ չկա, ես նման հայտարարությամբ հանդես չեմ գա։ Լիահույս ենք, որ ի վերջո արդար դատավճիռ կկարդան եւ ամեն ինչ կգնա իր բնականոն ճանապարհով՛՛։

Նա վստահեցրեց, որն պատրաստ են ցանկացած զարգացման, եւ իրենց պայքարը բոլոր դեպքերում շարունակվելու է։

Էնֆիաջյանն ասաց. ՛՛Գործում, ըստ էության, բացակայում են մեղադրական նյութերը, եւ սա սարքած, կարած գործ է, ինչպես ժողովուրդն է ասում՛՛:

  • Կիսվել: