Սա քո համար Ծերեթելի չի, համայնքի ավագանի է․ Անի Խաչատրյանը՝ Արման Բաբաջանյանին
Ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձեց քվեարակության դնել հաջորդ նիստը դեկտեմբերի 26-ին ժամը 10-ին գումարելու առաջարկը: Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները նախ առաջարկեցին բոլոր հարցերը քննարկվող դարձնել, հետո 15 րոպե ընդմիջում վերցրեցին:
Ընդմիջման դուրս գալիս «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանին, որը կոպիտ էր խոսում:
«Հլը խոսելու ձևը, սա քո համար Ծերեթելի չի,սա համայնքի ավագանի է: Ընտանիքից կճանապարհեմ դեպի Ծերեթելի»,-ՔՊ-ական ավագանու անդամին սաստեց Անի Խաչատրյանը:
Տեսանյութը՝ այստեղ։