ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սա փողոց չի որ մեկը գա մեկի թասիբը պահի․ Մանուկ Սուքիասյան

Սա փողոց չի որ մեկը գա մեկի թասիբը պահի․ Մանուկ Սուքիասյան

Թե ավագանու նիստի ժամանակ ավագանու որ անդամը ինչ տեսակետ կհնչեցնի, ում համար դա կլինի վիրավորական, միջադեպ կլինի, սուր խոսքեր կլինեն, դա ավագանու ինստիտուտի ներսում մնալիք հարց է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստումհայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը:

«Որեւէ վարչական աշխատող, նշանակովի պաշտոնյա, վարչական շրջանի ղեկավար… սա փողոց չի որ մեկը գա մեկի թասիբը պահի: Եթե դուք կարծում եք, որ ձեր կից ուժին հրահրելով մեր դեմ, դուք շատ ստերիլ մնալու եք եւ ամեն ինչ շատ լավ է լինելու ձեզ համար, դուք չարաչար սխալվում եք: Առաջին հերթին սա վարկաբեկիչ է ձեզ համար: Ավագանու նիստերին էլեմենտար կարգուկանոն պահելը:

Քաղաքական գնահատականներում մարդիկ ազատ են ու մեր երկիրը լավագույն ժամանակները չի ապրում, կարող են խոսքերը շատ սուր լինեն, սերն ու հանդուրժողականությունը կենաց չի, պրակտիկայում պետք է երեւա: Այո, ընդդիմությունը կարող է նաեւ շատ սուր խոսել, ոմանք կարող են նույնիսկ վիրավորվել, բայց դրա համար արբանյակ ուժին հրահրել, կարծում եք դրանով «Մայր Հայաստանի» օրակարգը փոխվելու է, մենք էլ մեր բանուգործը թողած ամեն օր կռիվներ ենք անելու, իհարկե ոչ: Մեր թիրախը գործող իշխանություններն են»,- հայտարարեց Սուքիասյանը:

Նա նկատեց, որ ավագանիում ՔՊ-ն եւ «Հանրապետություն» խմբակցությունները միասին չունեն քվորում. «Առանց մեզ չի լինելու այդ քվորումը, որ դուք էլ միջոց կիրառեք, կամ չկիրառեք: Էս ռասկլադի դեպքում ընդդիմության հետ հանդուգն պետք չի խոսել»:

  • Կիսվել: