Սա պետք է լինի տարածաշրջանում ԵՄ ներգրավվածության վերականգնման մեկնարկը. Ռումինիայի ԱԳՆ-ն՝ Հարավային Կովկաս այցի մասին
Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն անդրադարձել է հունիսին ԵՄ երկրների ԱԳ նախարարների հետ Հարավային Կովկաս կատարած այցին:
Նա իր թվիթերյան էջում գրել է. ՛՛Սա պետք է լինի տարածաշրջանում ԵՄ ներգրավվածության վերականգնման մեկնարկը: Մենք պետք է հաշվի առնենք առկա կամ նոր բոլոր գործիքները, ինչպիսիք են՝ ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը և վստահության ամրապնդման միջոցառումների խթանումը՛՛:
Հիշեցնենք, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները Հայաստանում էին հունիսի վերջին: Նրանց ընդունել էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Ինչպես նշել էին եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները՝ տարածաշրջանային այցի նպատակն է ընդգծել Եվրամիության համար հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների և ԵՄ Արևելյան գործընկերության կարևորությունը:



