շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»

Իրանի խորհրդարանի փոխխոսնակը քննադատել է «Թրամփի ճանապարհը»

Սա պատերազմի միջանցք է, ոչ թե խաղաղության։ Այս մասին տեղական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Ալի Նիկզադը՝ քննադատելով «Թրամփի ճանապարհը» Սյունիքով։

«Անհասկանալի է, թե ինչու է Թրամփը միջամտում Միացյալ Նահանգներից 13 հազար կմ հեռավորության վրա գտնվող տարածաշրջանի գործերին», ասել է նա։

Բացի այդ, եթե սա առևտրային միջանցք է, ապա ինչո՞ւ է Միացյալ Նահանգները ցանկանում այնտեղ ռազմականացված արշավ տեղակայել, հավելել է փոխխոսնակը։

Նա կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել «նախորդ համաձայնագիրը», ակնհայտորեն նկատի ունենալով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ։

  • Կիսվել: