չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Սա պաշտոնի կռիվ չէ, ես չեմ նախանձում որեւէ մեկին, առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Սա պաշտոնի կռիվ չէ, ես չեմ նախանձում որեւէ մեկին, առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր սպասվելիք հարցազրույցի անոնսը, որտեղ Քոչարյանն ասում է, որ երկրում ստեղծված այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անցկացնելը սխալ է:

՛՛Մենք տեսանք՝ էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ի՛նչ ունեցանք, եւ այդ փորձը գոնե ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։ Որ այս իշխանությունն այլեւս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլեւս չի արտացոլում ժողովրդի կարծիքը, եւս ակնհայտ է՛՛,-նշել է նա։

ՀՀ երկրորդ նախագահը նաև ասել է, որ գոնե մեկ տարի ժամանակ է պետք՝ հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կազմակերպելու համար։

Քոչարյանը ողջունել է ընդդիմադիր ուժերի որոշումը՝ Վազգեն Մանուկյանին որպես ՛՛Հայրենիքի փրկության շարժման՛՛ վարչապետի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:

Այս առնչությամբ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ես կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։ Սա պաշտոնի կռիվ չէ, ես չեմ նախանձում որեւէ մեկին, որն այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ, առաջին հերթին՝ Վազգեն Մանուկյանին՛՛։

  • Կիսվել: