կիրակի, նոյեմբեր 22
22 / 11 / 2026
Սա նախադեպը չունեցող ցուցանիշ է․ Հունիսին գրանցված, վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար․ ՊԵԿ նախագահ

Սա նախադեպը չունեցող ցուցանիշ է․ Հունիսին գրանցված, վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար․ ՊԵԿ նախագահ

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետի պաշոտնակատար Նիկոլ Փաշինյանն ի թիվս այլ հարցերի անդրադարձավ երկրում աշխատատեղերի թվի աճին։

«Մի քանի ամիս շարունակում ենք արձանագրել, որ մեր երկրում աշխատատեղերի թիվն աճում է, և ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ հունիսին նույնպես մենք ունենք վճարվող, գրանցված աշխատատեղերի բացարձակ ռեկորդ»,- հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Որպես հավելում՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ գրանցված, վարձատրվող աշխատատեղերի քանակը կազմել է շուրջ 643 հազար:

«Սա նախադեպը չունեցող ցուցանիշ է: Համեմատության համար պետք է ընդգծել, որ այն 34 հազարով ավելի է 2020 թվականից, շուրջ 38 հազարով ավելի է 2019 թվականից, 80 հազարով ավելի է 2018 թվականից: Հունիս ամսվա ընթացքում նշված աշխատատեղերին վճարված ընդհանուր եկամուտը նույնպես աննախադեպ ցուցանիշ է գրանցել՝ կազմելով շուրջ 139 մլրդ դրամ»,- ասաց Հովհաննիսյանը:

  • Կիսվել: